Featured

First blog post

This is the post excerpt.

Реклама

This is your very first post. Click the Edit link to modify or delete it, or start a new post. If you like, use this post to tell readers why you started this blog and what you plan to do with it.

post

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՊԱՏԵՐԱԶՄԸ»

erku-depqum-el-pater-u58210-1

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։

Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայիր։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։

Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խարբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնատեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացիյ: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ոլւ ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.
— Դու գերմանացի՞ ես։
Հերմանն ասաց.
— Այո:
Ւնչ-որ մեկը հարցրեց.
— Դու ատո՞ւմ ես կայզերին։
Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։
Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։
Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.
— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։
Եվ նա բղավեց.
— Ոչ, ես ձեզ եմ ատում։
Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.
— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։
Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.
— Ի՞նչ:
Ես մի անգամ էլ հարցրի.
— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։
Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:
— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

~ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐԲԱՌԻՑ~

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Մի մարդ ու կին են լինում:Նրանք արդեն ծեր են և մի տղա ունեն: Մի օր մարդ ու կին խոսում են.
-Արի, մեր տղային ամուսնացնենք:
-Արի:
-Իսկ ու՞մ աղջկան առնենք:
-Նայում եմ՝ մեր գյուղում մի խելոք մարդ չկա:Ամենախելոքը տերտերն է, արի գնանք տերտերի աղջկան ուզենք…
Տերտերի հետ խոսում են, նրա աղջկան ուզում,  բերում տուն:Դեռ նոր հարս է, վաղը, մյուս օրը  արդեն կսովորի:Այսպես երեք-չորս օր անցնում է:Մի օր էլ տանը ջուր չի լինում, սկեսուրն էլ թոնիրը վառել է, կաթսան էլ այրվում է:Մարդը կնոջն ասում է.
-Ա՜յ կին, ախր կաթսան այրվում է, ջուր չկա, թող գնամ մի դույլ ջուր բերեմ:
Կինը ասում է.
-Չէ՜ այ մարդ, ամոթ է, ես այստեղ, հարսն այստեղ, դու գնա՞ս ջուր բերես:Թող ես գնամ:
Մարդ ու կին կռվում են, մեկն ասում է ես գնամ , մյուսը՝  բա չէ՝  ես:
Հարսը գալիս է և ասում.
-Ա՜յ հեր ու մեր, ինչի՞ եք կռվում, հերթով գնացեք, ամեն մեկդ մի անգամ բերեք:
Ա՜յ քեզ նոր հարս…

Գրական հայերենի՛ փոխադրիր Լոռվա բարբառով տրված հատվածը (Հայկական ժողովրդական հեքիաթներից)։ 

Ըլում են, չեն ըլում` մի մարդ, մի կնիկ: Սրանք մի րեխա էլա ունենում չեն: Նրանք շատ հարուստ են ըլում, հմա մինն էլ ա նրանց աչքումը գալիս չի ըլում: Նրանք հենց միալար ասելիս են ըլում. «Է՜հ, ընչերնո՞ւս ա պէտքն էս ղդար դովլաթը, էս անքուն ցեցը, եբ մենք  մի րեխա չունինք, որ նրանով խնդանք, ուրխանանք: Էրնեկ աստոծ սրա կեսը, կիսի կեսն էր մեզ տվել ու մի սիրուն տղա…»:
Եբոր նրանք ջիլիզ պռաված են ըլում, մելներուն կտրած, որ րեխա ունենան, մի դռնում դրանց տուն ա գալիս մի դարվիշ… Դարվիշը ջեբիցը հանում ա իրեք խնձոր ու պռավին տալիս.- Էս խնձորնին վե կալ, վրա իրեք օրը մին-մին կե, դեռ տարին չանցկացած` տղա կունենաս… Էն ղայդի անուշ ա ըլում խնձորը, որ բերնի ջուրը ըղու ա ըլում: Պառավը վեր ա ունում իրեք խնձորն էլ ուտում: Անց ա կենում քիչ վախտ, էս պառավը երկուֆոգիսանում ա:

Լինում են, չեն լինում, մի մարդ ու կին են լինում:Նրանք երեխա  չեն ունենում:Շատ հարուստ են լինում, բայց ոչինչ աչքներին չի գալիս:Նրանք միասին միշտ ասում են <<Է՜հ, ինչների՞ս է պետք  այս հարստությունը, որ մի երեխա էլ չունենք, որ նրանով ուրախանանք:Երնեկ մեր ունեցվածքի կեսի կեսն ունենայինք ու մի սիրուն տղա>>:
Երբ այս մարդն ու կինը ավելի են ծերանում և հույսները կտրում, որ մի երեխա կունենան, մի օր նրանց տուն է գալիս մի դերվիշ :Դերվիշը գրպանից հանում է երեք խնձոր, տալիս կնոջն ու ասում.
-Այս խնձորները վերցրու և երեք օրում՝ օրը մեկը կեր, տարին չլրացած մի տղա կունենաս:
Այս դերվիշը հենց գնում է, կինը վերցնում է և երեք խնձորն էլ միանգամից ուտում է, և անցնում է քիչ ժամանակ, հղիանում է:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

Թեր                         պահանջատեր                թեր-թերուս
Դժ                            հանրահայտ                    դժ-դժկամ
Նախա                    խնդրագիրք                     նախա-նախահայր
Ց                               ուսումնարան                 ց-ցպահանջ

Բաց(ա)                  հորեղբայր                        բացա-բացահայտ
Գեր                          կամավոր                           գեր-գերխնդիր

Քաղաքամայր         որդ                քաղաքային
Ուղեկից                    արան            կցորդ
Սիգաճեմ                   ոն                   ճեմարան
հոգեհմա                    եղեն              հմայիչ
բարեգործ                  ային             գործոն
ոսկեպատ                   իչ                   ոսկեղեն

Մտազբաղ                        եղ                         զբաղմունք
արքայանիստ                 ու                          նստարան
դառնահամ                      եղեն                    համեղ
սրալեզու                          մունք                   լեզվանի
ազդեցիկ                           արան                   ազդու
հրացան                            անի                       հրեղեն

Ուժասպառ                     ուհի                          ուժգին
երկաթագործ                  հում                         երկաթե
լողափ                              ե                               լողորդ
նաիրյան                         գին                          նաիրուհի
հիմնահարց                     որդ                          հիմնագին
լավատես                         ություն                   լավություն

~ՏԻԳՐԱՆ ՄԵԾ~

%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6_%d5%b4%d5%a5%d5%ae_%d6%87_%d5%b4%d5%ab%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d5%bf_%d5%a5%d5%be%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b8%d6%80

Ք.ա. 95-55 թթ.

1.Որ պատմիչներն են գրել Տիգրան Մեծի մասին?

-Հայ պատմիչներից գրել են Խորենացին, Միքայել Չամչյանը, Հակոբ Մանանդյանը և ուրիշներ: Օտար պատմիչներից գրել են Ապպիանոսը,Պլուտարկոսը,Ստրաբոնը և Դիոն Կասիոսը:

2.Ինչ նվաճումներ է կատարել Տիգրան Մեծը?

-Ք.ա. 94-71թթ. Կատարել է բազում նվաճումներ:Օրինակ գրավել է Վրաստանը (Վիրք), Ադրբեջան (Աղվանք), Սիրիա(Ասորիք),Լիբանան (Փյունիք): Այսպիսով Տիգրան Մեծի օրոք ստեղծվեց ծովից ծով Հայաստան մեծ տերություն: Ծովերն էին՝ Կասպից ծովը,Սև ծով, Կարմիր ծով, Պարսից Ծոցը և Միջերկրական ծովը:

Տիգրան Մեծը կառուցեց իր անունով մայրաքաղաք՝ Տիգրանակերտ, դրա պարիսպի երկարությունը եղել է 25մ,իսկ հաստությունը 6-5 մետր: